Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Միշա Թոմերյան

Տարիքը 7 տ.

Տարածաշրջան ՀՀ, գյուղ Մեծավան

Հիվանդության տեսակը Սուր լիմֆոբլաստային լեյկոզ

Մանրամասն

Միշա Թոմերյանը, որը 3 տարեկան է,  իր մայրիկի, Նարինեի, հետ առաջին անգամ եկավ Երևան, սակայն, ցավոք սրտի, նրանք դեռ չեն այցելել Երևանի խաղահրապարակները ,  պուրակները  և ուրիշ մանկական տեսարժան վայրերը: Միշան իրեն դեռ լավ է զգում՝ 2 ամիս առաջ, գյուղի պոլիկլինիկայում հետազոտվելուց հետո, նրան ուղարկեցին Երևան Արյունաբանական կենտրոն: Այստեղ Միշան պետք է բուժվի 8-9 ամիս, եթե չհիվանդանա գրիպով և բարդություններ չառաջանան:

Միշայի մոտ հայտնաբերել են սուր լիմֆաբլաստային լեյկոզ: Մայրիկն ասում է, որ հիվանդության պատճառով, տղան մի փոքր փոխվել է: Չնայծ այն բանին, որ տղան հիմա էլ  չափազանց ակտիվ է և շփվում է հիվանդանոցում պարկած ուրիշ երեխաների հետ, սակայն երբ դեռ առողջ էր, շատ ավելի մարդամոտ էր և կենսախինդ,՝ բոլորի համար բանաստեղծություններ էր կարդում  և առաջարկում էր իր հետ ֆուտբոլ խաղալ: Տղան վաղուց չի տեսել  իր ընտանիքի անդամներին՝ հայրիկին, քույրիկին, տատիկին, պապիկին  ու հորեղբորը: Պապիկը և հորեղբայրը հիվանդ են և չեն կարող տանից դուրս գալ, Տատիկը խնամում է նրանց, իսկ հայրիկը աշխատանք է փնտրում:

Երբ Միշան առողջանա, նրան անպայմամ տեսության կգան հայրիկը ու քույրիկը: Նրանք միասին կխաղան այգիներում, պաղպաղակ կուտեն, իսկ հետո կվերադառնան գյուղ, որտեղ նրանց անհամբեր սպասում են հարազատները և բարեկամները: Եվ նրանք բոլորը երջանիկ կլինեն:

Ինչո՞վ  կարող ենք օգնել

Դուք կարող եք գումար փոխանցել «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հաշվեհամարին: Խնդրում ենք, նշել վճարման նպատակը, առ այն,  որ դա «բարեգործական նվիրատվություն է  Միշա Թոմերյանի բուժման համար»:

Դուք նույնպես կարող եք ինքնուրույն հանձնել դրամական միջոցները Միշայի մայրիկին: Դիմեք մեզ, և մենք կբացատրենք, ինչպես դա անել;

Հեռ.՝+37410  500 776 /

Էլ.հասցե՝nvirir@gmail.com

Դիտել եկամուտները և ծախսերը

1.156.077.052 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել