Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Նվիրիր կյանք” հայկական հիմնադրամը հիմնադրվեց 2009 թ. Ռուսաստանի “Նվիրիր կյանք” հիմնադրամի աջակցությամբ: Մեր հիմնադրամի նպատակն է օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

 

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  • Ֆինանսական միջոցներ հանգանակել օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման ու վերականգման համար:

 

  • Հասարակության ուշադրությունն ուղղել օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների պրոբլեմներին:

 

  • Սոցիալական և հոգեբանական օգնություն ցուցաբերել օնկոլոգիական և  հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին:

 

  • Օգնություն ցուցաբերել մանկական օնկո հեմոտոլոգիական կլինիկաներում աշխատող կամավորականներին /վոլոնտյորներ/:

 

  • Աջակցել անհատույց արյան դոնորության զարգացմանը:

 

Հայկական հիմնադրամի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում երեխաները ստանան լիակատար բուժում:

Քաղցկեղը բուժվում է: Երեխաներին հարկավոր է օգնել: Պետք չէ նրանց միայնակ թողնել իրենց դժբախտության հետ:

Օգնե՛նք երեխային, որ նա ապրի ու դառնա հասարակությանը պիտանի, լիիրավ անդամ: Հիմնադրամի աշխատակիցները, վոլոնտյորները և պարզապես լավ, անկեղծ բարեկամները ձգտում են շտկել ստեղծված իրավիճակը, որպեսզի հիվանդ երեխան և նրա  ընտանիքը չմնան երես առ երես սարսափելի հիվանդության հետ: Քաղցկեղով  հիվանդ և ապաքինված երեխաները յուրահատուկ են: Նրանք այլ կերպ են գնահատում կյանքը: Նրանք ավելի ամուր, ուժեղ, բարի, սոցիալապես կողմնորոշված մարդիկ են: Դա ապացուցված է ամբողջ աշխարհում:

Երեխաներին օգնելու համար անհրաժեշտ են ոչ միայն դեղորայք, թանկարժեք սարքավորումներ, կամավորների հոգատարությունը, այլև հասարակության ուշադրությունը մանկական օնկոլոգիայի խնդիրների նկատմամբ:

Մանկական արյան քաղցկեղի բուժումը մեծ գումարներ է պահանջում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, բուժումը կարող է արժենալ 15-ից  մինչև 150 հազար ԱՄՆ դոլար: Սակայն պատահում է, երբ բուժումը նշված գումարից  ավելի թանկ է արժենում: Առանց  բարերարների օգնության նման բուժումը, փաստորեն, անհնար է դառնում:

Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրներում  մանկական օնկոլոգիան չի վերացել, և այդ հիվանդության բուժումը զարգանում է բարերարների աջակցության շնորհիվ: Բացի երեխաներին  անմիջական օգնություն ցուցաբերելուց, ամբողջ աշխարհի բարերարները նեցուկ են լինում նաև համակարգային խնդիրների լուծմանը /կլինիկաներին կից մասնաշենքերի կառուցում, լաբորատորիաներում սարքավորումներով ապահովում/  և նոր տեխնոլոգիաների զարգացում/, ինչը հետագայում դառնում է բուժման ստանդարտ և փրկում է հազարավոր երեխաների կյանքեր:  Շատ կարևոր է հանրահայտ մարդկանց` բժիշկների, դերասանների, թղթակիցների մասնակցությունը և հոգատարությունը:  Պետք է հանրության ուշադրությունը սևեռել  մանկական լեյկոզի պրոբլեմներին: Պետք է միավորել տասնյակ հազարավոր մարդկաց քաղցկեղին արժանավոր  հակահարված  տալու համար:

 

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոգաբարձուների խորհրդի կազմում չկան խոշոր ձեռնարկատերեր: Բայց դա չի նշանակում, որ մեզ նրանց օգնությունը պետք չէ: Պարզապես մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են բոլորի կողմից ճանաչված անձնավորություններ: Այդ մարդիկ մտահոգված են Հայաստանի ապագա  սերունդների առողջությամբ:

 

"Նվիրիր կյանք" Հայաստանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդիանդամներն էն:

 

 

Ռիտա Սարգսյան

երաժիշտ

Քնարիկ Կարապետյան        

տնտեսագետ

Մարինե Ալես                         

արվեստագետ

Լևոն Մալխասյան                 

երաժիշտ, ջազմեն

Լևոն Իգիթյան                        

ճարտարապետ, մանկական Ազգային գեղագիտական կենտրոնի տնօրեն

Նանա Վարդանովա              

հոգեբան-թերապևտ

Շուշանիկ Արևշատյան         

"Վան" ռադիոկայանի տնօրեն

Ռուբեն Հարությունյան

ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ բժշկական ակադեմիայի անդամ, ԵՊՀ –ի գենետիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

Անդրանիկ Ոսկանյան

Պուլմոնոլոգ, Հայաստանի, Սպելեոթերապեվտիկ կենտրոնի գլխավոր տնօրեն                                           

Նարինե Մամիկոնյան   

"Նաիրի" բժշկական կենտրոնի տնօրեն

 

 

 


 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվող բոլոր նվիրատվություններն արտացոլվում են հիմնադրամի կայքում: Եթե մենք գիտենք նվիրատուի անունը, ապա  գրում ենք այն կայքի համապատասխան էջում: Սակայն, եթե դուք չեք ցանկանում, որպեսզի Ձեր անունը նշվի հիմնադրամի հաշվետվություններում, կարող եք պարզապաես  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  (+37410) 500 776, կամ հաղորդագրություն ուղարկել մեր կայքին հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ nvirir@gmail.com, և Ձեր անվան փոխարեն մենք կգրենք «անանուն նվիրատվություն»:

 

 

Բոլոր նվիրատվությունները կարելի է բաժանել հետևյալ բաժինների

  1. Անհասցե նվիրատվություններ: Դրանք այն նվիրատվություններն են, որոնց ծանուցման մեջ գրված է "անհատույց միջոցներ" ( կամ " բարեգործական նվիրատվություն") երեխաների օնկոհեմատոլոգիական հիվանդությունները բուժելու նպատակով: Ծանուցման համաձայն հիմնադրամը իրավունք ունի ծախսել այդ գումարները իր հայեցողությամբ, սակայն բոլոր որոշումները պետք է ուղղված լինեն երեխաների բուժման գործին:  Դա մեզ թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել բարդ պրոբլեմները: Օրինակ, եթե հիվանդ Ա-ին  անհրաժեշտ է "Պրոլեյկեն" դեղորայքը, մենք կարող ենք չհայտարարել  նվիրատվությունների հանգանակությունը, այլ պարզապես արդեն եղած միջոցներից գնել հիվանդ Ա-ի համար անհրաժեշտ "Պրոլեյկեյն"-ը: Իսկ եթե պարզվում է, որ հիվանդ Ա-ին այդ դեղորայքն այլևս պետք չէ, բայց այն անհրաժեշտ է հիվանդ Բ-ին, մենք առանց որևէ բարդությունների կարող ենք տրամադրել այդ դեղը հիվանդ Բ-ին:

Իհարկե, նվիրատուն չպետք է կուրորեն հավատա հիմնադրամին: Նա իրավունք ունի նշելու, թե ինչ նպատակների համար է փոխանցել գումարը: Այդ դեպքում նա կատարում է նպատակային նվիրատվություն: Նպատակային նվիրատվությունը կարող է լինել հասցեագրված, այսինքն նշվի այն մարդու անունը, ում համար նախատեսված է բարեգործական նվիրատվությունը, և անհասցե:

 

  1. Հասցեագրված նպատակային նվիրատվություն:Եթե ծանուցման մեջ, որը մենք ստանում ենք բանկի միջոցով, նշված է, որ գումարը փոխանցվել է,օրինակ, Աշոտ Սարգսյանի բուժման համար, ապա նվիրատուն կարող է համոզված լինել, որ այդ գումարն ուղղվելու է հենց Աշոտ Սարգսյանի բուժմանը: Այդ պատճառով  հասցեագրված նպատակային նվիրատվությունը ավելի հարմար է նվիրատուին: Հիմնադրամին ևս հարմար է հասցեագրված գումար հանգանակել. մարդիկ ավելի հաճույքով գումարը տրամադրում են կոնկրետ երեխայի, քան ընդհանրապես բոլոր երեխաներին: Սակայն այդպիսի  հասցեագրված գումարն ստանալիս կարող են խնդիրներ առաջանալ:

Պատահում է այնպես, որ հիվանդ երեխան, ում անունով դրամահավաք է կազմակերպվել, այլևս դրա կարիքը չունի: Նա արդեն ապաքինվել և դուրս է գրվել, կամ, աստված մի արասցե, մահացել է, իսկ նրա համար հանգանակված գումարը դեռ չի ծախսվել (կամ շարունակում է կուտակվել): Հիմնադրամի հաշվեհամարին գումար է կուտակվում, որը պարզապես չի կարող ծախսվել: Այն գումարը, որը փոխանցվել է, օրինակ, Աշոտ Սարգսյանի անունով, հիմնադրամն իրավունք  ունի ծախսել միայն նրա կարիքների համար, կամ վերադարձնել նվիրատուին: Փոխել վճարման հասցեատիրոջը կարող է միայն նվիրատուն՝ գրավոր  դիմումի համաձայն; Սակայն միշտ չէ, որ հիմնադրամը կարող է կապվել նվիրատույի հետ, որպեսզի վերջինս կատարի այդ փոփոխությունը, և ստացվում է այնպես, որ երեխաների կյանքը փրկելու համար նախատեսված գումարներն այդպես էլ մնում են հաշվեհամարի վրա, ինչը ստուգումների ժամանակ հարցերի առիթ է տալիս: Այ՛ո, հիմնադրամը կարող է իր կայքի միջոցով հայտարարություն տալ, որ "եթե գումարը հնարավոր չէ  օգտագործել  իր ուղիղ նպատակին, ապա հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում օգտագործել տվյալ նվիրատվությունը այլ նպատակներով ՝ մեկ ուրիշ երեխայի բուժման, վիրահատման, կամ սարքավորումների ձեռքբերման և այլն": Սակայն այդ հայտարարությունն իրավական ուժ կունենա, թե ոչ, լիովին կախված է վերահսկիչ մարմինների որոշումից: Բացի դրանից, նվիրատուները կարող են ենթադրել,  որ գումարները ծախսվում են ոչ այնպես, ինչպես նրանք ցանկանում էին:

 

  1. Անհացե նպատակային նվիրատվություն: Նվիրատվության նպատակը նշելուց, կարող եք գրել, որ "նվիրատվությունը արվում է դեղորայք ձեռք բերելու նպատակով":  Այդ դեպքում հիմնադրամը ամբողջ  գումարը պարտավոր է ուղղել միայն նշված նպատակի իրագործմանը՝ գնել դեղորայք: Նման դեպքում, ինչպես և նախորդում, ոչ մի բարդություն չի առաջանա, սակայն,  եթե հարկ լինի ձեռք բերել որևէ անհրաժեշտ սարքավորում, հիմնադրամը իրավունք չի ունենա անելու դա:

 

 

ՀԻՄՆՍԴՐԱՄԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԾԱԽՍԵՐԸ

 

Հաճախ  հիմնադրամին հարց են ուղղում, արդյոք մեր աշխատակիցները աշխատում են՝ ստանալով աշխատավարձ:  Մեր հիմնադրամը ունի ադմինիստրատիվ ծախսեր, որոնք կազմում են նվիրատվությունների 10%-ը: Այդ միջոցները ծախսվում են նվիրատվությունների հանգանակման համար (օրինակ, 1% մենք վճարուն ենք  բջջային հաղորդագրությամբ փոխանցված նվիրատվությունների համար), այդ միջոցներից աշխատավարձ են ստանում հաշվապահը,  գործադիր տնօրենը, այսինքն այն մասնագետները, որոնց համար սա հիմնական աշխատանք է: Վճարվում է կապի, ինտերնետի համար:  Կան նաև այլ ծախսեր, որոնք հիմնադրամը պարտավոր է կատարել: Սակայն հիմնադրամը երաշխավորում է,  որ ամեն մի նվիրատրված 10-ը  դրամից  9 –ը  ծախսվում է երեխաների կարիքները հոգալու համար:

Դուք կարող եք տեղեկանալ հիմնադրամի ծախսերի մասին «այստեղ» :

Դիտել եկամուտները և ծախսերը

1.296.226.835 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել