Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

ԻՆՉՈ՞Վ ՕԳՆԵԼ

Կամավոր օգնություն:

Երեխաները նույնիսկ հիվանդանոցում երեխա են մնում: Նրանք ստիպված են ապրել խիստ ստերիլ պայմաններում:

Հաճախ պատահում է, որ երեխաները մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս  չեն կարող դուրս գալ իրենց հիվանդասենյակից: Բուժման ընթացքում շատ կարևոր  է, որ երեխաները զբաղմունք ունենքն, որպեսղի,  մի առ ժամանակ նրանց ուշադրությունը շեղվի ցավից ու հիվանդությունից, որպեսզի այդ ընթացքում  ինչ-որ նոր բան սովորեն, որպեսզի հիվանդանոցում անց կացրած ժամանակը չդառնա իրենց կյանքից ջնջ1ված մի էջ: Ուստի մեր երեխաներին պետք է ապահովել  խաղալիքներով, պետք է կազմակերպել տարբեր խմբակներ, զվարճալի միջոցառումներ: Երեխաները պետք է շփվեն միմյանց հետ:

1.Խմբակներ:  Նույնիսկ հիվանդանոցում երեխաները պետք է զարգանան, ինչ-որ նոր բան սովորեն: Եթե երեխան դադարում է սովորել, նա ինքնամփոփ է դառնում, և նրա միտքը զբաղված է լինում միայն հիվանդությունով: Իսկ դա խանգարում է բուժման ընթացքին և ապաքինմանը: Երեխայի վերադարձը դեպի սովորական կյանք  շատ ցավոտ է լինում: Որքան ել ծանր լինի հիվանդի վիճակը, դասընթացները տալիս են նրան այն զգացումը, որ կյանքը շարունակվում է: Հենց այդ պատճառով մեզ  անհրաժեշ են կամավորներ, որոնք  կարող են ղեկավարել տարբեր խմբակներ: Հաշվի առնելով բուժման պայմանները, դասըռռնթացներըները խմբակներում պետք է ընթանան  հանգիստ ստեղծագործ մթնոլորդում: Դա կարող է լինել շախմատ,ձեռագործություն, նկարչություն, լուսանկարչություն: Մեզ պետք են նկարիչներ, որոնք  կարող են հետաքրքրել և ոգևորել երեխաներին: Բացի դրանից մեզ պետք են մասնագետներ, որոնք կարող են երեխաներին համակարգչային դասեր անցկացնել: Համակարգիչը երեխայի համար պետք է դառնա ոչ միայն խաղի առարկա: Մենք ցանկանում ենք, որ երեխաները յուրացնեն ֆոտոշոփը և այլ  բարդ և հետաքրքիր ծրագրեր, ինչը, համոզված ենք,անրաժեշտ կլինի նրանց  ապագա կյանքում:  Եթե դուք պատրաստ եք այդ հարցում օգնել  մեր երեխաներին , ապա զանգահարեք  +37410 500 776     կամ գրեք       nvirir@gmail.com : Մենք ամեն ինչ ձեզ կներկայացնենք ու կուղղորդենք:

2.Շփում (հաղորդակցություն): Մեր փոքրիկ հիվանդները  շատ են սիրում շփվել իրենց հասակակիցների ու ավագ ընկերների հետ: Ձեր նամակները նրանց մեծ ուրախություն են պատճառում: Ճիշտ է երեխաները հազվադեպ են պատասխանում ձեր նամակներին, բայց անհամբեր սպասում են:  Եթե դուք ինչ-որ մեկի հետ սկսել եք նամակագրվել, խնդրում ենք, շարունակեք,  որպեսզի երեխան հուսախաբ չլինի: Կարող եք գրել ձեր կողմից ընտրած երեխային, ում նկարը կտեսնեք կայքում: Մենք անպայման կփոխանցենք փոքրիկին այն:

3.Զվարճանքներ: Չնայաց այն բանին, որ հեմոտոլոգիական  բաժանմունքում պահպանվում է խիստ մանրէազերցման ռեժիմ, բաժանմունքի միջանցքներում երբեմն կարելի է կազմակերպել  համերգներ և փոքրիկ տոնակատարություններ: Երեխաներին մեծ ուրախություն է պատճառում ծաղրածուների ու երգիչների այցելությունը: Կարևոր է, որ մեր հիվանդները լինեն ոչ միայն հանդիսատես, այլև մասնակից: Սովորաբար հանդիսատեսները այնքան էլ շատ չեն լինում(միայն այն երեխաները, ում թույլատրվել է դուրս գալ հիվանդասենյակից): Բայց ամեն մի համերգ  – դա իրադարձություն է: Համերգից հետո մենք հրավիրում ենք  դերասաններին  այն երախաների  մոտ, ում բժիշկները արգելել են դուրս գալ միջանցք: Չէ որ նրանք էլ են ուզում մասնակից լինել այդ փոքր ուրախությանը:Այն երեխաները, ում արյան ցուցանիշները նորմալ են, բժիշկները  թույլ են տալիս դուրս գալ հիվանդանոցից: Դա մի մեծ ուրախություն է, երբ նրանք կարող են հաճախել թատրոն, կրկես, կինոթատրոն կամ պարզապես զբոսնել :Կարելի է կազմակերպել  խմբակային զվարճալի միջոցառումներ կամ հրավիրել երեխային նրա մայրիկի հետ թատրոն: Բժիշկները համոզված են, որ դրական էմոցիաները շատ օգտակար են: Իհարկե, նախքան դերասաններին հիվանդանոց հրավիրելը, կամ երեխաներին որևե տեղ այցելելը, պետք է ստանալ բաժանմունքի վարիչի թույլտվությունը: Բժիշկն է որոշում, թե որ երեխան կարող է  մասնակցել այս կամ այն միջոցառմանը: Բժիշկն է որոշում ժամանակը, թե երբ երեխան կարող է դուրս գալ:  Եթե դուք կարող եք օգնություն առաջարկել  զվարճալի  միջոցառումների կազմակերպման գործում   զանգահարեք կամ գրեք մեզ:

4.Խաղեր և խաղալիքներ: Խաղալիքներ նվիրել կարելի է,  բայց  բուժման առանձնահատկություններն այնպիսինն են (խիստ մանրէազերցման ռեժիմ), որ ոչ բոլոր խաղալիքները կարելի է նվիրել: Բացարձակապես  արգելվում է նվիրել  փափուկ խաղալիքներ, քանի որ դրանք փոշի են կլանում, որտեղ և կուտակվում են մանրեները՝ մահացու, ինֆեկցիոն  բարդությունների աղբյուր: Խրախուսվում են այն խաղալիքները, որոնք կարելի է լվանալ, կամ սպիրտով մշակել:  Երեխաների  ինքնուրույն ստեղծագործական աշխատանքների համար անհարաժեշտ են հատուկ հավաքածուներ – դա ձեռագործությունն է, փազլ, մաքրամե, կոնստրուկտորներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ, բիսեր, ֆլոմաստերներ և այլն: Այդ հավաքածուները թույլ են տալիս երեխաներին հաճելի ժամանակ անց կացնել և ստեղծագործել: Այդպիսի հավաքածուները երբեք շատ չեն լինում՝ հազիվ երեխան վերջացնում է մի գործը և անմիջապես ցանկանում է մեկ այլ  բանով զբաղվել: Ժամանակ անցկացնելու հիանալի միջոց է – համակարգիչը: Եթե դուք ուզում եք ձեր հին համակարգիչը փոխել նորով, ապա խնդրում ենք նվիրեք այն մեր երախաներին,եթե իհարկե, այն շատ մաշված չէ: Եթե դուք  ցանկություն  ունեք նվիրելու մեր երեխաներին խաղալիքներ, զանգահարեք կամ գրեք մեզ:

 

Կարիքավոր ընտանիքների հովանավորումը(խնամակալությունը):

Բաժանմունքում բուժվում են երախաներ հեռավոր շրջաններից և հաճախ կարիքավոր ընտանիքներից: Այդ ընտանիքները շատ հոգսեր ունեն, և ոչ միայն  առողջության հետ կապված: Հաճախ ծնողների միջոցները բավարար չեն նույնիսկ ամենատարրական կենցաղային կարիքները հոգալու համար: Բացի մշտական տակդիրներից, լվացող միջոցներից, դեղորայքներից և հետազոտման համար անհրաժեշտ ծախսերից, պետք է նաև սնվել, հագուստ գնել, վճարել ճանապարհածախսը և շատ-շատ այլ կենցաղային "մանրուքներ", ինչը նորմալ կյանքում այնքան էլ նկատելի չէ: Բայց երբ պետք է խնայողություն անել ամեն ինչում, այդ ծախսերը զգալի են դառնում: Այդ ընտանիքներին կարելի  է օգնել գումար փոխանցելով: Կարելի է գնել  ընտանիքին անհրաժեշտ իրեր և փոխանցել նրանք  հիվանդանոցում: Մենք խնդրում ենք դեղորայք  գնել միայն բժիշկի հետ խորհրդակցելուց  հետո: Եթե դուք չունեք հնարավորություն այցելել տվյալ ընտանիքը, կարելի է պարզապես գումար փոխանցել  հիվանդ երեխայի ծնողների հաշվեհամարին: Եթե դուք պատրաստ եք աջակցել  մի որևե  հիվանդ երեխայի կարիքավոր ընտանիքին, դիմեք մեզ, զանգահարելով   +37410 500 776     կամ գրեք      nvirir@gmail.com

 

Դիտել եկամուտները և ծախսերը

1.156.077.052 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել