Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Եթե ձեզ օգնություն է հարկավոր

«Նվիրիր կյանք» հիմնադրամը օգնում է վճարել  ախտորոշման ու բուժման համար ,  օգնում է  երեխաներին ու երիտասարդներին( մինջև 18  տարեկան)  , որոնք տառապում են օնկոհեմատոլոգիական   անհրաժեշտ հիվանդություններով և  դեղորայք  ձեռք  բերել:

Հիմնադրամը դիմումներ է ընդունում հիվանդներից, նրանց ծնողներից և հիվանդների պաշտոնական խնամակալներից:

Դիմումը պետք է պարունակի՝

-          Դիմում-նամակ (նամակում խնդրում ենք նշել օգնության կարիքն ունեցողի  ազգանունը և անունը, տարիքը, ախտորոշոումը, նկարագրել ինչ տեսակի օգնություն է պահանջվում և ինչու տվյալ օգնությունը չի կարող իրագործվել  պետական բյուջեյի միջոցներով, կոնտակտային հեռախոսահամարները ՝ ֆիքսված և բջջային, և Էլ. փոստի հասցեն)

-          Մանրամասն բժկական քաղվածք, որը պարունակի դեղորայքի նշանակումները (բուժման եղանակը, այլ  բժշկական ծառայություններ, ինչի համար օգնություն է հարկավոր)  և ընդունման ցուցումները:

 

Հատուկ պայմաններ:

-          Հիմնադրամը ֆինանսական օգնություն է տրամադրում միայն այն դեպքում, երբ բուժման և ախտորոշման անհրաժշտությունը հաստատում են պաշտոնական բժշկական փաստաթղթերը  և հիմնադրամի փորձագետների խորհուրդը:

-          Հիմնադրամը   ֆինանսական օգնություն է տրամադրում     արտասահմանում բուժվելու համար միայն այն դեպքում, երբ բժիշկների կոնսիլիումը  ( հիմնադրամի փորձագետների խորհուրդը) եկել է այն եզրակացության, որ տվյալ ախտորոշման կամ բուժման տեսակը չի կարող իրականացվել ՀՀ տարածքում:

-          Հիմնադրամը  ֆինանսական օգնություն չի  տրամադրում   ոչ ավանդական բժշկական մեթոդներով բուժման դեպքում:

Օգնություն   տրամադրելու որոշումը  ընդունում է բժիշկների կոնսիլիումը  ( հիմնադրամի փորձագետների խորհուրդը): Որոշ դեպքերում մենք խնդրում ենք հաստատել  Ռուսաստանի «Նվիրիր կյանք»  հիմնադրամի փորձագետների խորհրդի որոշումը: Որոշումը  ընդունելու համար փորձագետների խորհուրդը կարող է պահանջել  լրացուցիչ տեղեկություններ (հետազոտուէյունների արդյունքները, մագնիտա-ռեզոնանսային  կամ կոմպյուտերային  տոմոգրաֆով ստացված նկարները և այլն)

Այն դսեպքում, երբ հիմնադրամի փորձագետների խորհուրդը Օգնություն   տրամադրելու որոշում է   կայացնում, հիմնադրամը կարող է պահանջել հիվանդի և նրա ներկայցուցչի  անձնական փաստաթղթերի պատճեները, հիվանդի լուսանկարները, հիվանդի մասին տեղեկություններ և նրա լուսանկարները  հրապարակման համաձայնությունը:

Մենք չենք երաշխավորում, որ օգնությունը տրամադրվելու է, քանի որ այդ օգնությունը հիմնադրամի կողմից  կախված է բարեգործական նվիրատվություններից: Սակայն մենք ջանք չենք խնայի, որպեսզի հավաքենք անհրաժեշտ գումարը:

Խնդրում ենք ձեր դիմումները ուղղարկեք էլ.փոստով  nvirir@gmail.com:

Դիտել եկամուտները և ծախսերը

1.156.077.052 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել