Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Հիվանդանոցներ

“ՆՎԻՐԻՐ ԿՅԱՆՔ” հիմնադրամը Ռուսաստանում հիմնադրվեց մանկական հեմոտոլոգիայի, օնկոլոգիայի և իմունոլոգիայի Դաշնային գիտա-կլինիկական կենտրոնին կից (ԴԳԿԿ ՄՀՕԻ), և դա պատահական  չէ: Այդ կենտրոնի բժիշկներն աշխատում են տարբեր կլինիկաներում՝ տարածելով կենտրոնում ձեռք բերված գիտելիքները: Սակայն ոչ միայն ընդհանուր գիտելիքները և հմտությունն են,  որ միավորում են նրանց, դա նաև վերաբերմունքն է հիվանդների նկատմամբ: Նրանք, ջանք չխնայելով, փորձում են օգնել երեխաներին, իսկ հարկ եղած դեպքում իրենք իրենց ուժերով  գտնում են բարերարներին և օգնության խնդրանքով դիմում նրանց: Այդ բժիշկները տիրապետում են ամենաժամանակակից մեթոդաբանությանը, ծանոթ են այն բոլոր նոր հետազոտություններին, որոնք կատարվում են Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում: Նրանք կարող են բուժել  մանկական հեմոօնկոլոգիական ծանր հիվանդություններ, սակայն, ցավոք, ոչ միշտ պետությունը կարող է սատար կանգնել և տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխայի բուժման համար: Ռուսասատանի մի շարք Դաշնային կլինիկաներում “Նվիրիր կյանք” հիմնադրամի բարերարների շնորհիվ ապահովվում է բուժման ու դեղորայքի մոտ 70%-ը:  Հատկապես դա վերաբերվում է ամենաթանկ և բարդ բուժման մեթոդներին, ինչպիսիք են, օրինակ՝ ցածր դիմադրողականություն ունեցող երեխաների սնկային հիվանդությունները, կամ ոսկրածուծի փոխպատվաստումը: Հիմնադրամի բարերարները օգնում են դոնորներ գտնել արտասահմանում փոխպատվաստումն իրականացնելու համար, քանի որ Ռուսաստանը չունի ոսկրածուծի դոնորների բանկ, օգնում են դեղորայք և բժշկական սարքավորումներ գնել:

 

Հայաստանում կա ոսկրածուծի դոնորների բանկ: Պետք է նշել, որ այն միակն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Հայաստանում կան բժիշկներ, որոնք  ոչնչով չեն զիճում Ռուսաստանի բժիշկներին՝ ո՛չ գիտելիքներով, ո՛չ հմտություններով: Սակայն,  ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այստեղ շատ հաճախ դեղորայքի քանակությունը բավարար չի լինում:

 

Հայաստանում կա երեք կլինիկա, որտեղ բուժվում են քաղցկեղով հիվանդ երեխաները` Գ, Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության գիտական կենտրոնը, Հայաստանի առողջապահության նախարարության Ռ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնը, “Մուրացան» Համալսարանական կլինիկան:

 

Քաղցքեղը շատ ծանր, բայց բուժման ենթակա հիվանդություն է: Նույնիսկ ԱՄՆ-ում  պետությունը  առանց բարերարների չի կարող հաղթահարել այն, և պատահական չէ, որ ԱՄՆ-ի ամենալավ կլինիկան՝ Սուրբ Հուդայի հոսպիտալը, կառուցվել և իր գործունեությունն է իրականացնում հենց  բարերարների ֆինանսական միջոցների շնորհիվ: 1962 թվականից մինչ օրս Ս.Հուդայի հոսպիտալում իրենց բուժումն են անցել 16 հազար երեխա, աշխարհի ավելի քան 60 երկրներից: Քաղցկեղից  բուժվելու հնարավորություն ստացել են հիվանդ երեխաների մոտ 80%-ը:

 

Կարիքավորների համար նախատեսված այս փոքր հիվանդանոցը, տարիների ընթացքում  դարձել է հսկայական գիտահետազոտական և բուժական հիմնարկություն: Սակայն այսօր էլ այն շարունակում է մնալ բարեգործական: Երեխաներն այստեղ բուժվում են նույնիսկ բժշկական ապահովագրություն չունենալու դեպքում: Իր ամբողջ պատմության ընթացքում, հոսպիտալում չի գրանցվել գոնե մեկ դեպք,  երբ հիվանդը վճարում է կատարել  բժշկական  ծառայությունների դիմաց: Բարեգործների միջոցներով հոսպիտալը հյուրանոցում համարներ է վարձում, որտեղ կարող են ապրել ամբուլատոր բուժում ստացող երեխաների ընտանիքները; Ս.Հուդայի հոսպիտալի օրեկան բյուջեն կազմում է շուրջ կես միլիոն դոլար:Մեկ երեխայի բուժման համար բարերարները ծախսոմ են 100-180 հազար դոլար: Իսկ պատերին` հատակից մինչև առաստաղ փակցված են հազարավոր բացիկներ, որոնց վրա հանրահայտ դերասանների, կինոաստղների, հսկայական ընկերություններ ղեկավարող գործարարների և պարզապես հասարակ քաղաքացիների անուններն են: Այն մարդկանց անունները, ովքեր չեն կարող անտարբեր անցնել  ուրիշների դժբախտության կողքով և իրենց հնարավորությունների սահմաններում օգնում են երեխաներին:

 

Հայաստանում “Նվիրիր կյանք” հիմնադրամի խնդիրն է գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնվեն օգնել բժիշկներին՝ պայքարելու երեխաների կյանքի համար՝ ապահովելով մեր հիվանդ մանուկներին արդյունավետ, բայց  թանկ  դեղորայքով, քանի որ հաճախ ծնողները հնարավորություն չեն ունենում գնել այն: Բայց, չէ՞ որ, մենք միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երեխաները  և նրանց ծնողները կարողանան հաղթահարել հիվանդությունը:

 

Այսօր Հայաստանում լեյկոզով հիվան երեխաների 60-70%-ը շարունակում է ապրել: Սակայն աշխարհում կան երկրներ, որտեղ լիովին բուժվում են երեխաների 80%: Մի՞թե մեր երեխաներն արժանի չեն առողջ ու անհոգ ապրելու: Մենք պարտավոր ենք օգնել նրանց:

Դիտել եկամուտները և ծախսերը

1.156.077.052 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել