Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Օգնեք հոգալ բուժման ծախսերը

Ցանկացած դեղն իր արժեքը ունի: Բայց արյան հիվանդություններով տառապող երեխաների համար այն անգին է, քանի որ ամեն մի սրվակը կյանքի հույս է ներշնչում: "Մուրացան" կլինիկայի բաժանմունքում բուժումը  անց է կացվում պետպատվերի շրջանակներում: Բայց որոշ բարդ դեպքերում երեխային փրկելու միակ միջոցը – դա նոր թանկարժեք դեղորայքն է, սակայն այդ դեղորայքը հնարավոր չէ գնել պետպատվերից հատկացված գումարով: Օգնել կարող են միայն բարերարները:

Երեխայի կյանքը չպետք է վտանգվի  այն պատճառով, որ բուժման համար գումարը բավարար չէ: Օգնենք փրկել մանուկի կյանքը:

Ի՞նչպես դա անել:  Եթե երախաներից  որև է մեկին բուժման համար հարկավոր է որոշակի գումար, մենք  տեղեկացնում ենք դրա մասին տվյալ  երեխայի կայքում: Սկսելով բուժման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը, մենք տեղեկացնում ենք, թե ինչպես կարելի է փոխանցել գումարը կոնկրետ երեխայի անունով: Այդպիսի օգնություն տրամադրելու համար գոյություն ունի մի քանի միջոց:

  1. Հիմնադրամը կարող է իր հաշվեհամարին եղած բարեգործական նվիրատվությունները օգտագործել բոլոր երեխաների  բուժման և բժշկական սարքավորումներ գնելու նպատակով: Կարելի է  միջոցները փոխանցել նպատակային եղանակով, կոնկրետ երեխայի բուժման համար, կամ դեղորայք ձեռք բերել  բոլոր երեխաների համար:
  2. Մեր խնդրանքով մատակարարող ընկերությունները հաշիվ են ներկայացնում, որը  հիմնադրամի փոխարեն կարող է մարել երրորդ դեմքը (ֆիզիկական կամ իրավաբանական): Այսինքն բարերարի հանգանակությունը  անմիջականորեն փոխանցվում են ոչ  թե բարեգործական  հիմնադրամի, այլ  դեղորայք մատակարարող  ընկերության հաշվեհամարին:
  3. Օգնություն ցուցաբերելու տարբերակներից մեկն  այն  է, երբ բարերարը հիմնադրամի կամավորների հետ  համատեղ ձեռք է երեխային   անհրաժեշտ դեղորայքը և փոխանցում է այդ հիվանդ երեխայի ծնողներին:

Ուշադրություն:  Դա հնարավոր է անել միայն այն դեպքում,եթե գնման հետ կապված  բոլոր  մանրամասությունները քննարկվել են մեր աշխատակիցների, ծնողների կամ բժիշկների հետ: Որոշ դեղորայքի համար անհրաժեշտ է պահպանման հատուկ պայմաններ, և եթե բժիշկը համոզված չէ, որ դեղորայքը  Ճիշտ պայմաններում է պահպանվել, ապա այն չի օգտագործվի: Խնդրում ենք նախկան ձեռք բերելը գնելը, դիմեք մեզ:

 

Դիտել եկամուտները և ծախսերը

1.156.077.052 AMD

Մեր աջակցած գումարը

Եկամուտների և ծախսերի ցանկ

Բեռնել