Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների պաշտպանության Միջազգային օրն է: Այդ առիթով հերթական անգամ անցավ դոնորային արյան հանձնման ակցիան: Այդ ակցիան կազմակերպվեց Յոլյանի անվ. Արյունաբանական ինստիտուտում: Որպես դոնորներ հանդես եկան “Միասին մենք արև ենք” երգի տեսահոլովակի բոլոր մասնակիցները: Երգի հեղինակն է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: “Նվիրիր կյանք” հիմնադրամի, բոլոր բուժաշխատողների ու հիվանդ երեխաների անունից շնորհակալություն ենք հայտնում բարեգործական միջոցառման մասնակիցներին: