Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

2013 թ. հոկտեմբերի 14-ին արյան դոնորի Համաշխարային օրվա առիթով, Մոսկվայում ԲԿԱ-ի մարզադաշտում սկսվեցին IV համաշխարհային «Հաղթողների խաղերը»: 4-րդ տարին աննդմեջ այդ սպորտային տոնին  հավաքվում են երեխաներ ամենատարբեր երկրներից: Նրանց միավորում է մեկ փաստ՛  հաղթանակ  հիվանդության նկատմամբ:

Խաղերը տևեցին ընդհամենը երեք օր: Մրցումների առաջին օրը սկսվեց հանդիսավոր համերգով: Մրցումներից ազատ ժամանակ երեխաները այցելեցին թանգարաններ ու զվարճանքների քաղաքը: Մրցումներին մասնակցում էին երեխաներ Բելորուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Լատվիայից, Սերբիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Խորվատիայից և, իհարկե, Հայաստանից: Երեխաներին աջակցելու էին եկել հայտնի դերասաններ ու սպորտսմեններ, «Սոզիդանիե» հոգաբարձուների խորհրդի անդամ -  դերասանուհի Տատյանա Լազարևան,  2006 թ. ձևավոր չմշկասահքի  չեմպիոնուհի, Եվրոպայի ու Ռուսաստանի չեմպիոնուհի – Տատյանա Նավկան, հայտնի Սովետական ու Ռուսաստանի լողորդ, Օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն և 21 անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճող – Ալեքսանդր Պոպովը, որը «Հաղթողների խաղերի»  դատավորական կոմիտեի պատվավոր  նախագահն է, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի հաղթող – Վիկտորիա Դայնեկոն, «Ձայն» հեռուստանախագծի մասնակից – Օլգա Կլայնը, Օլիմպիական չեմպիոնուհի  - Ելենա Դեմենտեվան, «Սովրեմենիկ» թատրոնի դերասանուհի – Մարինա Ալեքսանդրովան, հայտնի թեթևատլետ – Ալեքսանդր Պորխոմովսկին:

Այս տարի մեր թիմը տուն վերադառձավ հետևյալ արդյունքներով՝

Անի Երզնկյան                     1 տեղ (շախմատ)

Սաթենիկ Ադամյան               1 տեղ (Ֆուտբոլ)

Տիգրան Պողոսյան                1 տեղ (Ֆուտբոլ)

Արկադի Սիսակյան              1 տեղ (Ֆուտբոլ)

Ռաֆաել Գալստյան              2 տեղ (Ֆուտբոլ)

Անի Հարությունյան              3 տեղ (շախմատ)

Նման սպորտային միջոցառմանը մասնակցելը  խորհրդանշում է երեխայի տարած հաղթանակը  հիվանդության և վախի դեմ պայքարում և ապացուցում է, որ կամքի ու ոգու ուժ տիրապետողը կարող է հաղթահարել ցանկացած բարձրունք: