Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Հայ գեղանկարիչների հերթական ցուցահանդես-վաճառքը տեղի ունեցավ Մարիոտ հյուրանոցում: Ցուցահանդեսին ներկայացված էին հետևյալ նկարիչների աշխատանքները՝  Մատուլյան Տիգրան, Էլիբեկյան Ռոբերտ, Էլիբեկյան Արեգ, Սողոմոնյան Լիլիթ,  Ղազանչյան Գագիկ,  Կալենց Սարո, Խարազյան Էդուարդ, Սևոյան Հասմիկ, Վանանդ Շիրազ, Սիփան Շիրազ, Հայկայան Արա, Միրզոյան Փարավոն, Մելիքյան Ներսես, Գազազ Էմիլ, Մելիքյան Գասպար, Աբովյան Ռուբեն, Համալբաշյան Սարքիս, Մանուկյան Գափրիել-Գաբո, Ոսկանյան Շոթա, Գրիքորյան Ռուբեն, Վանիկյան Կայծ, Բարխանաջյան Տիգրան« Հովհանեսյան Արթուր, Սարքսյան Արսեն-Սենչ,  Չիբուխչյան Սամվել, Մարքարյան Մարատ, Պետրոսյան Տիգրան, Խաչատրյան Ավետիս, Մելիքյան Ռոմեե, Դավթյան Վահրամ, Մարքարյան Վոլոդյա, - Վալմար, Սարքսյան Արարատ, Մխիթարյան Մուշեղ և Աղամյան Կարեն:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգբարձուների խորհրդի պատվավոր նախագահ՝ Ռիտա Սարքսյանը, վարչապետի կին՝ Գոհար Սարքսյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, փորձագետների խորհրդի անդամներ: Հրավիրված  էին ՀՀ  200    ամենամեծ կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:  Հենց այստեղ կայացավ Տիգրան Մաթուլյանի  «12 հեքիաթ» ֆիլմի պրեմյերան մեր հիմնադրամի երեխաների մասնակցությամբ: Փոքր համերգով ելույթ ունեցավ մանկական երգչախումբը Նաիրա Գիուրջինյանի ղեկավարությամբ, «Կոմպաս  բենդ»-ը (Պարոնիկյան Դավիթ, Արզումանյան Աբրահամ) և Միքայել Վարոսյանը ու Մանե Առաքելյանը:

Միջոցառմանը Մխիթար Մարտիրոսյանը գնեց Գաբոի կտավներից մեկը, որը հետագայում փոխանցվեց Սթեփանակերտի մանկատանը, որպես  նվեր:

Վաճառքի ամբողջ հասույթը  (60 000 000դրամ) փոխանցվեց   «Նվիրիր կյանք» հիմնադրամի հաշվեհամարին: