Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

“Հիմնադրամի հոբելյանի 5-ամյակը”

     “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամը իր 5-ամյանկի շրջանակում մայիսի 15-ին ընդունելություն էր կազմակերպել Նախագահի նստավայրում: Ընդունելությունը ներառում էր իր մեջ մի գեղեցիկ, փոքրիկ համերգային ծրագիր և  տոնական ճաշկերույթ:

     Միջոցառման նպատակն էր պարզապես հանդիպել բարեկամների հետ, երախտագիտության խոսք ուղղել նրանց և շնորհավորել միմյանց հոբելյանի առիթով:

     Հրավիրվածների ցանկում էին Հայաստանի խոշոր հարկատուների ներկայացուցիչները, հիմնադրամի շահառու երեխաները, ինչպես նաև, հիմնադրամի հոգաբարձուների խորհդի պատվավոր նախագահ ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը և խորհրդի բոլոր անդամները: ՌԴ-ից էին մեզ հյուրընկալել Մոսկվայի “Նվիրիր կյանք” հիմնադրամի հիմնադիրներ` Չուլպան Խամատովան, Դինա Կորզունը և հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգորի Մազմանյանցը:

     Միջոցառումը անցավ շատ ջերմ և հուզիչ մթնոլորտում: Ողջույնի և շնորհակալական խոսքով ելույթ ունեցան տ-ն Ռիտա Սարգսյանը, Չուլպան Խամատովան, Դինա Կորզունը, Գրիգորի Մազմանյանցը և այլոք:

     Ընդունելության ավարտին երեխաներին սպասվում էր հաճելի անակնկալ նվերների տեսքով: