Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Երեխաների 5-օրյա հանգիստը Ծաղկաձորում

     Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը, 15 երեխաներ (3 հիվանդանոցներից) ծնողների հետ միասին իրենց անմոռանալի հանգիստն են անցկացրել «ԱԼԻՔ» Ծաղկաձորի հանգստյան տանը: Իրենց 5-օրյա հանգիստը անցկացնելով«ԱԼԻՔ» հանգստյան տանը, երեխաները Ծաղկաձորյան անաղարտ բնության գրկում, ոչ միայն մասամբ բարելավեցին իրենց առողջությունը, այլ նաև կարողացան վայելել աշնանային բնության գեղեցկությունը:      «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից, ինչպես նաև բոլոր երեխաների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Մալեսկի» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Արնաուդյանին աջակցության համար, և «ԱԼԻՔ» Ծաղկաձորի հանգստյան տան տնօրեն Վլադիմիր Անտոնյանին ջերմ ընդունելություն կազմակերպելու համար: