Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացումը:

2016թ-ի նոյեմբերի 8ին տեղի ունեցավ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, “Նվիրիր կյանք” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  պատվավոր նախագահ, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: Նորաբաց կենտրոնը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով և եզակի է տարածաշրջանում: Արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը հնարավոր եղավ ստեղծել ՀՀ Առաջին տիկնոջ գործուն մասնակցությամբ և ներդրված ջանքերի շնորհիվ:

     Կենտրոնի հագեցվածությունը հնարավորություն կտա հիվանդների բուժումը, այդ թվում նաև ոսկրածուծի փոխպատվաստումը ոչ թե արտերկրում, այլ մեր հանրապետոթյունում: