Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

«Հայ կոմպոզիտորների սիրված երգերը»

     Դեկտեմբերի 4-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի «Հայ կոմպոզիտորների սիրված երգերը» խորագրով բարեգործական մենահամերգը, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Ալեքսեյ Եվսյուկովի նվագակցությամբ: Միջոցառմանը հնչեցին Առնո Բաբաջանյանի, Միխաիլ Տարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի,Անդրեյ Բաբաևի և այլ Ճանաչված և սիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

     Համերգը տեղի է ունեցել ՀՀ առաջին տիկնոջ Ռ. Սարգսյանի հովանու ներքո, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

     Նույն օրը Իոսիֆ Կոբզոնը ՀՀ առաջին տիկնոջ հետ այցելել է Յոլյանի անվան նորաբաց  արյունաբանական կենտրոն: