Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

«Համաշխարհային մանկական Հաղթողների Խաղեր» 2017թ.

2017թ-ի հունիսի 2-ին Մոսկվայի «ԲԿՄԱ» համալիրում տեղի ունեցավ «Համաշխարհային մանկական Հաղթողների Խաղերի» հանդիսավոր բացումը, որտեղ մասնակցում էին նաև մեր Հիմնադրամի երեխաները: Այնտեղից նրանք վերադարձան մեծ հաղթանակներով՝ 1 ոսկյա, 2 արծաթյա, 4 բրոնզե մեդալներով, մեծ և անմոռանալի տպավորություններով և, որ ամենա կարևորն է՝ ձեռք բերեցին նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներից:

Մրցույթներում երեխաներին նոր հաղթանակներ և հաջողություններ մաղթելու էին եկել հանրաճանաչ սպորտսմեններ, երգիչներ, պարային համույթներ, դերասաններ և այլ.:

Մեր հիմնադրամը իր երախտագիտությունն է հայտնում այդ հրաշալի միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, մասնավորապես Հայաստանի թիմի ուղեկցող՝ Օկսանա Գորբունավային: