Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

Դրամաշնորհ ՈւԵՖԱ-ի

     ՈւԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամը» ստեղծվել է 2015թ. Ապրիլի 24-ին: Այս տարի Հիմնադրամը որոշում է կայացրել ընտրել հաղթող կազմակերպությանը մրցույթային կարգով՝ խորհրդակցելով  ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների հետ: Ասոցիացիաները իրենց հերթին մրցույթի թեկնածուներին պետք է ընտրեին ՈւԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» հետևյալ չափորոշիչներով՝պարտադիր տարեկան միջազգային ստանդարտներով ֆինանսական աուդիտ, թեկնածուների գործունեության թափանցիկություն և այլ:

     Ուսումնասիրելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերեցիան մրցույթին է առաջադրել «Նվիրիր կյանք» հիմնադրամի թեկնածությունը, որի արդյունքում «Նվիրիր կյանք» հիմնադրամը արժանացել է 50 000 եվրո պարգևին:

     Բայց սա դեռ ամենը չէ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերեցիան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին հնարավորություն է ընձեռել գտնվել մարզադաշտում և առաջնորդել Հայաստանի և Դանիայի հավաքականների ֆուտբոլիստներին դեպի խաղադաշտ: