Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

“Համերգի ձևաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար”

Փետրվարի 15-ին “Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը” Ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի հերթական համերգը, որի ընթացքում քաղցկեղի դեմ պայքարող երեխաները ելույթ ունեցան իրենց սիրելի երգիչների հետ (Արթուր Գրիգորյան, Հայկո, Արամե, Սոնա Ռուբենյան, Սիլվա Հակոբյան, Ռազմիկ Ամյան, “Կռունկ” պարային համույթը և այլք) : Համերգին ներկա էր նաև “Նվիրիր կյանք” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր Նախագահ, ՀՀ Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը: