Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

“Van Music Awards 2017” տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխություն.

     Սույն թվականի մարտի 18-ին “Mezzo classic House Club”- ում տեղի է ունեցել բարեգործական ընթրիք և “Van Music Awards 2017” տարվա  գլխավոր երաժշտական ռադիոմրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչներն են հանդիսանում “Ռադիո Վանը” և “100 բարեգործական հիմնադրամը”:

     Միջոցառման ընթացքում հանգանակված ամբողջ հասույթը ( 3.500.000 ՀՀ դրամ ) փոխանցվել է “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամ, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: Նաև հայտնում ենք, որ ամբողջ հասույթը տրամադրվելու է “Նվիրիր կյանք” հիմնադրամի շահառու Էրիկ Պետրոսյանին՝ բուժումը կազմակերպելու նպատակով: